ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ԻԻՀ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ<br /> ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ԻԻՀ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 31-01-2008 18:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «29 տարի առաջ` փետրուարի 1-ին, Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդի աջակցութեամբ կարողացաւ իրականացնել աշխարհի ամենաժողովրդական յեղափոխութիւնը եւ տապալել տարածաշրջանում ամենահզօր բռնապետական վարչակարգը»: Այս մասին յունվարի 31-ի ասուլիսում յայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանութեան մշակոյթային խորհրդական Ռեզա Աթուֆին: Նրա խօսքերով, փետրուարի 1-10-ին ինչպէս Իրանում, այնպէս էլ աշխարհի 138 երկրներում կկազմակերպուեն ԻԻՀ յեղափոխութեան 29-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ: «Այգաբացի տասնօրյակը» Իրանի ժողովրդի համար ամենակարեւոր օրերն են, քանի որ ժողովուրդը ինքը դուրս եկաւ բռնապետութեան դէմ եւ ինքն էլ այսօր վայելում է յեղափոխութեան արդիւնքներն ու բարեփոխումները»,- նշեց Ռ.Աթուֆին: Ըստ նրա, Իրանում ապրում են բազմաթիւ ազգային փոքրամասնություններ, այդ թւում` իրանահայեր, որոնք մեծապէս նպաստել են յեղափոխութեանը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ստեղծմանը: Ռ.Աթուֆին յայտնեց, որ փետրուարի առաջին տասնօրեակում Իրանում կանցկացուեն բազմաբնոյթ միջոցառումներ, այդ թւում կինո եւ թատերական փառատոններ: Միջոցառումներին կմասնակցեն նաեւ տարբեր երկրների արուեստագէտներ, թատերական խմբեր, այդ թւում` Երեւանի կամերային թատրոնը: Իրանական յեղափոխութեանը նուիրուած միջոցառումներ կանցկացուեն նաեւ Երեւանում. մասնաւորապէս, Ժողովրդական արուեստի թանգարանում կբացուի իրանական գրքերի եւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս, Կապույտ մզկիթում կանցկացուի պարսկական պոեզիայի ցերեկոյթ, իսկ Հայաստանի Գրողների միութիւնում կկազմակերպուի հայերէն թարգմանված պարսկական գրքերի շնորհանդէս:
  -   Հասարակութիւն