ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԻԻՀ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ<br /> ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԻԻՀ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 31-01-2008 18:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «29 տարի առաջ` փետրվարի 1-ին, Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդի աջակցությամբ կարողացավ իրականացնել աշխարհի ամենաժողովրդական հեղափոխությունը եւ տապալել տարածաշրջանում ամենահզոր բռնապետական վարչակարգը»: Այս մասին հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային խորհրդական Ռեզա Աթուֆին: Նրա խոսքերով, փետրվարի 1-10-ին ինչպես Իրանում, այնպես էլ աշխարհի 138 երկրներում կկազմակերպվեն ԻԻՀ հեղափոխության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: «Այգաբացի տասնօրյակը» Իրանի ժողովրդի համար ամենակարեւոր օրերն են, քանի որ ժողովուրդը ինքը դուրս եկավ բռնապետության դեմ եւ ինքն էլ այսօր վայելում է հեղափոխության արդյունքներն ու բարեփոխումները»,- նշեց Ռ.Աթուֆին: Ըստ նրա, Իրանում ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, այդ թվում` իրանահայեր, որոնք մեծապես նպաստել են հեղափոխությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծմանը: Ռ.Աթուֆին հայտնեց, որ փետրվարի առաջին տասնօրյակում Իրանում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում կինո եւ թատերական փառատոններ: Միջոցառումներին կմասնակցեն նաեւ տարբեր երկրների արվեստագետներ, թատերական խմբեր, այդ թվում` Երեւանի կամերային թատրոնը: Իրանական հեղափոխությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաեւ Երեւանում. մասնավորապես, Ժողովրդական արվեստի թանգարանում կբացվի իրանական գրքերի եւ ձեռքի աշխատանքների ցուցահանդես, Կապույտ մզկիթում կանցկացվի պարսկական պոեզիայի ցերեկույթ, իսկ Հայաստանի Գրողների միությունում կկազմակերպվի հայերեն թարգմանված պարսկական գրքերի շնորհանդես:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play