ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՈՒԵԼ Է ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՅՈՒԼԻՍԻՆ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ<br /> ՖՐԱՆՍԻԱՑԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՐՄԻՆԸ<br />


ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՈՒԵԼ Է ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՅՈՒԼԻՍԻՆ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՐՄԻՆԸ

  • 19-11-2007 18:59:00   |   |  Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի Չույսկի մարզում գտնուել է Ֆրանսիայի քաղաքացի Գելլերմ Ժերարի մարմինը, որն անհետ կորել էր այս տարուայ յուլիսին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպէս յայտնել են Ղրղզստանի ՆԳՆ մամլոյ ծառայութիւնում, զոհվածի մարմինը յայտնաբերուել է Կոլ-Տոր լեռնային գետի հոսանքով մի քանի կիլոմետր ներքեւ, որտեղ նա ընկել էր ձին հեծած այն անցնելու ժամանակ: Այդ օրը 58-ամեայ ֆրանսիացին, որը գլխաւորում էր Ղրղզստանի տարածքում գրանցուած «Ռանդոնե Սելեստ» տուրիստական ֆիրման, ուղեկցում էր արտասահմանեան տուրիստների խմբին: Վերջին տարիներին Ժերարը ապրում էր Ղրղզստանի Չույսկի մարզի Ռոտ-Ֆրոնտ գիւղում եւ զբաղւում էր արտասահմանեան տուրիստների համար էքստրեմալ զբոսարշավների կազմակերպմամբ:
  -   Միջազգային