ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒԼԻՍԻՆ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ<br /> ՖՐԱՆՍԻԱՑԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՐՄԻՆԸ<br />


ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒԼԻՍԻՆ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՐՄԻՆԸ

  • 19-11-2007 18:59:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի Չույսկի մարզում գտնվել է Ֆրանսիայի քաղաքացի Գելլերմ Ժերարի մարմինը, որն անհետ կորել էր այս տարվա հուլիսին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնել են Ղրղզստանի ՆԳՆ մամլո ծառայությունում, զոհվածի մարմինը հայտնաբերվել է Կոլ-Տոր լեռնային գետի հոսանքով մի քանի կիլոմետր ներքեւ, որտեղ նա ընկել էր ձին հեծած այն անցնելու ժամանակ: Այդ օրը 58-ամյա ֆրանսիացին, որը գլխավորում էր Ղրղզստանի տարածքում գրանցված «Ռանդոնե Սելեստ» տուրիստական ֆիրման, ուղեկցում էր արտասահմանյան տուրիստների խմբին: Վերջին տարիներին Ժերարը ապրում էր Ղրղզստանի Չույսկի մարզի Ռոտ-Ֆրոնտ գյուղում եւ զբաղվում էր արտասահմանյան տուրիստների համար էքստրեմալ զբոսարշավների կազմակերպմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play