«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՄՐՑՈՅԹԻ ՅԱՂԹՈՂ Է<br /> ԴԱՐՁԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊՐՈԴԻՒՍԵՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԸ<br />


«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՄՐՑՈՅԹԻ ՅԱՂԹՈՂ Է
ԴԱՐՁԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊՐՈԴԻՒՍԵՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԸ

  • 19-11-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հանդուրժողականություն առանց սահմանների» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցոյթի յաղթող է ճանաչուել երիտասարդ կինոպրոդիւսեր Գոռ Բաղդասարեանը` «Խաղահրապարակ» սցենարի համար: Հանդուրժողականութեան միջազգային օրուայ առթիւ` նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի գրասենեակում տեղի է ունեցել «Հանդուրժողականություն առանց սահմանների» մրցոյթի մրցանակաբաշխութեան արդիւնքների ամփոփումը եւ մրցանակների յանձնման արարողութիւնը: «Հանդուրժողականությունը սերտած հատկանիշ է, արժանիք, որը իւրաքանչիւր անձից պահանջում է ազնիւ ջանքեր: Իրական հանդուրժողականություն ձեւաւորելու համար պահանջւում է ժամանակ, ինչպէս նաեւ` պատրաստակամութիւն»,- նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը:: Մրցոյթին մասնակցելու համար ներկայացուած 12 հայտերից ժյուրին ընտրել էր 7-ը: «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի գեղարուեստական տնօրէն Սուսաննա Յարութիւնեանի խօսքերով, նախնական ընտրութիւնն անցած բոլոր եօթ նախագծերն էլ շատ հետաքրքիր էին եւ նկարահանման արժանի: «Իսկապէս շատ դժուվար էր ընտրել լաւագոյնը, եւ մենք կփորձենք գործադրել բոլոր հնարաւոր ջանքերը նաեւ միւս նախագծերի իրականացման համար»,- ընդգծել է նա: Մրցոյթը անցկացուել է «Ռեժիսորներ առանց սահմանների» կազմակերպութեան եւ Կինոյի զարգացման «Ոսկէ ծիրան» հիմնադրամի նախաձեռնութեամբ եւ Միաւորուած Ազգերի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանեան գրասենեակի եւ Եվրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) երեւանեան գրասենեակի աջակցութեամբ:
  -   Մշակոյթ