ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՈՒԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
16-11-2007 19:25:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի անվտանգութեան
եւ համագործակցութեան կազմակերպութիւնը հրաժարուել է դիտորդներ
ուղարկել 2008թ. դեկտեմբերի 2-ին կայանալիք ՌԴ Պետդումայի
ընտրութիւնների ընթացքին հետեւելու համար:
Այդ առնչութեամբ տարածուած ԵԱՀԿ յայտարարութեյան մէջ նշւում է,
որ «ռուսական կողմը ուշացրել է մուտքի վիզաների տրամադրումը,
մտցրել սահմանափակումներ»: «Չնայած կազմակերպութեան փորձագէտների
եւ դիտորդների համար Ռուսաստանի մուտքի վիզաներ ստանալու անընդմէջ
փորձերին մեզ այդ հարցում մերժեցին»,- նշւում է յայտարարութեյան
մէջ:
Ռուսաստանի ԿԸՀ-ում այդ քայլը անուանել են «դեմարշ»:
«Մենք չենք դրամատիկացնում ԵԱՀԿ ընդունած որոշումը:
Ընտրութիւնները կկայանան եւ կվկայեն Ռուսաստանում
ժողովրդավարութեան ամրապնդման մասին»,- այդ հաղորդմանը արձագանքել
է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Կամինինը:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15
յայտարարել էր, որ «վիզաները կտրամադրուեն ժամանակին, որպէսզի
դիտորդները կարողանան գալ Ռուսաստան, տեղաւորուել եւ կատարել իրենց
առաքելութիւնը»: