ԱՒԱՐՏՈՒԵՑ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ<br />


ԱՒԱՐՏՈՒԵՑ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ

  • 12-11-2007 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեան վերջին` 28-րդ, փուլի հանդիպումները, որոնցում գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. «Շիրակ» - «Փիւնիկ»` 2:0, «Կիլիկիա» - «Բանանց»` 0:6, «Միկա» - «Գանձասար»` 1:0, «Ուլիս» - «Արարատ»` 2:2: Հայաստանի չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ անընդմէջ նուաճեց «Փիւնիկը»` 57 միաւոր: Մրցանակային յաջորդ երկու տեղերը զբաղեցրին «Բանանցը» (52 միաւոր) եւ «Միկան» (50 միաւոր): Մրցաշարային աղիւսակի միւս հորիզոնականներում թիմերը դասաւորուեցին հետեւեալ յաջորդականութեամբ. «Արարատ»` 49, «Գանձասար»` 39, «Շիրակ»` 34, «Ուլիս»` 30, «Կիլիկիա»` 5 միաւոր: Մրցակարգի համաձայն բարձրագոյն խմբին հրաժեշտ կտայ «Կիլիկիան»: Առաջնութեան լաւագոյն ռմբարկու ճանաչուեց «Արարատի» բրազիլացի յարձակւող Մարկոսը, որը դարձաւ 22 գոլի հեղինակ: Նրանից 7 գնդակ պակաս է մրցակիցների դարպասն անցկացրել Արսէն Բալաբեկյանը («Բանանց»):
  -   Սպորտ