ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 12-11-2007 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին` 28-րդ, փուլի հանդիպումները, որոնցում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Շիրակ» - «Փյունիկ»` 2:0, «Կիլիկիա» - «Բանանց»` 0:6, «Միկա» - «Գանձասար»` 1:0, «Ուլիս» - «Արարատ»` 2:2: Հայաստանի չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ անընդմեջ նվաճեց «Փյունիկը»` 57 միավոր: Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին «Բանանցը» (52 միավոր) եւ «Միկան» (50 միավոր): Մրցաշարային աղյուսակի մյուս հորիզոնականներում թիմերը դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. «Արարատ»` 49, «Գանձասար»` 39, «Շիրակ»` 34, «Ուլիս»` 30, «Կիլիկիա»` 5 միավոր: Մրցակարգի համաձայն բարձրագույն խմբին հրաժեշտ կտա «Կիլիկիան»: Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Արարատի» բրազիլացի հարձակվող Մարկոսը, որը դարձավ 22 գոլի հեղինակ: Նրանից 7 գնդակ պակաս է մրցակիցների դարպասն անցկացրել Արսեն Բալաբեկյանը («Բանանց»):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play