ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ
ԻՐԱՔԻ ՔՐԴԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
01-11-2007 20:45:00 | | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի
պաշտպանութեան նախարար Դես Բրաունը հանդիպելու է Հիւսիսային Իրաքի
քրդական վարչակազմի նախագահ Մեսուդ Բարզանիի հետ:
Ինչպէս հաղորդում է թուրքական մամուլը, սպասւում է, որ
հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Թուրքիայի անդրսահմանային
ռազմական գործողութիւնների հետ կապուած հարցեր:
Նշւում է նաեւ, որ Դես Բրաունը հոկտեմբերի 31-ին հանդիպել է
Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի եւ վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ: