ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ<br /> ԻՐԱՔԻ ՔՐԴԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ
ԻՐԱՔԻ ՔՐԴԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

  • 01-11-2007 20:45:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարար Դես Բրաունը հանդիպելու է Հիւսիսային Իրաքի քրդական վարչակազմի նախագահ Մեսուդ Բարզանիի հետ: Ինչպէս հաղորդում է թուրքական մամուլը, սպասւում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողութիւնների հետ կապուած հարցեր: Նշւում է նաեւ, որ Դես Բրաունը հոկտեմբերի 31-ին հանդիպել է Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի եւ վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ:
  -   Միջազգային