ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԻՏԻ ԸՆՏՐՎԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ,- ԳՏՆՈՒՄ Է<br /> ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԱՂԱՊԵՏԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԻՏԻ ԸՆՏՐՎԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ,- ԳՏՆՈՒՄ Է
ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԱՂԱՊԵՏԸ

  • 01-11-2007 18:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւելի ճիշտ կլինէր, եթէ Երեւանի քաղաքապետը ընտրվեր ժողովրդի, այլ ոչ թէ աւագանու կողմից համամասնական ընտրակարգով, ինչպէս դա նախատեսուած է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրէնքի նախագծով: Նման կարծիք նոյեմբերի 1-ի ասուլիսում յայտնեց Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսեանը: Նա նշեց նաեւ, որ ըստ օրինագծի թաղային համայնքների փոխարէն լինելու են 10 վարչական շրջաններ, որոնց ղեկավարներին նշանակելու է քաղաքապետը` աւագանիների հետ խորհրդակցելուց յետոյ: Դաւիթաշենի թաղապետ Սուրիկ Ղուկասեանի համոզմամբ, համայնքի ղեկավարները անպայման պէտք է ընտրվեն: Նրա խօսքերով, «թաղապետարանների դռները հիմնականում թակում են սոցիալապէս անապահով բնակիչները», եւ եթէ վարչական շրջանների ղեկավարները նշանակովի լինեն, ապա այդ մարդկանց ընդունելու եւ նրանց հարցերը լուծելու աւանդոյթը կվերանայ: «Այդ ժամանակ համայնքի ղեկավարը պատասխանատու կլինի ոչ թէ իրեն ընտրողների, այլ իրեն նշանակողի առջեւ»,- նշեց նա:
  -   Հասարակութիւն