ՀԻՆԳ ՏԱՐՈՒԱՅ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉ ԳՈՒՐԳԷՆ<br /> ԴԱԲԱՂԵԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՄ<br />


ՀԻՆԳ ՏԱՐՈՒԱՅ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉ ԳՈՒՐԳԷՆ
ԴԱԲԱՂԵԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՄ

  • 25-10-2007 17:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգ տարուայ ընդմիջումից յետոյ ժողովրդական երգերի կատարող Գուրգէն Դաբաղեանը վերադառնում է բեմ: Նրա առաջին մենահամերգը կկայանայ նոյեմբերի 5-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահում: «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի նուագախմբի եւ Գուրգէնի հօրեղբօր` դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի նուագակցութեամբ համերգին կհնչեն ժողովրդական եւ աշուղական երգեր: «Տարիների ընդմիջումից յետոյ Գուրգենը մտնում է երգարվեստ եւ իր անզուգական կատարումներով նորից կհիացնի հայ հանդիսատեսին»,- «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց դուդուկահար Գ.Դաբաղեանը: Ըստ նրա, 19-ամեայ երգչի երգացանկում ժանրային փոփոխութիւններ չեն սպասւում, նա հաւատարիմ է մնալու ժողովրդական երգերի ժանրին, քանզի Գ.Դաբաղեանը այդ երգերի կատարումով ճանաչուեց ու սիրուեց ժողովրդի կողմից: Դուդուկահարը վստահ է, որ Գուրգէնի վերադարձից յետոյ բազմաթիւ երեխաներ նորից կհետեւեն նրա օրինակին, եւ մոռացությունից դուրս կբերեն հայկական ազգային երաժշտութիւնը: «Հայկական ազգային երաժշտութեան ակունքները շատ խորն են եւ հարուստ, եւ մենք պարտաւոր ենք պրոպագանդել այդ երաժշտութիւնը, քանզի աշխարհին մենք կարող ենք ներկայանալ միայն մեր ազգայինով»,- նշեց Գ.Դաբաղեանը:
  -   Մշակոյթ