ՀԻՆԳ ՏԱՐՈՒԱՅ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉ ԳՈՒՐԳԷՆ
ԴԱԲԱՂԵԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՄ
25-10-2007 17:40:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգ տարուայ ընդմիջումից
յետոյ ժողովրդական երգերի կատարող Գուրգէն Դաբաղեանը վերադառնում է
բեմ: Նրա առաջին մենահամերգը կկայանայ նոյեմբերի 5-ին «Արամ
Խաչատրեան» համերգասրահում: «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի
նուագախմբի եւ Գուրգէնի հօրեղբօր` դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի
նուագակցութեամբ համերգին կհնչեն ժողովրդական եւ աշուղական երգեր:
«Տարիների ընդմիջումից յետոյ Գուրգենը մտնում է երգարվեստ եւ
իր անզուգական կատարումներով նորից կհիացնի հայ հանդիսատեսին»,-
«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց դուդուկահար
Գ.Դաբաղեանը: Ըստ նրա, 19-ամեայ երգչի երգացանկում ժանրային
փոփոխութիւններ չեն սպասւում, նա հաւատարիմ է մնալու ժողովրդական
երգերի ժանրին, քանզի Գ.Դաբաղեանը այդ երգերի կատարումով ճանաչուեց
ու սիրուեց ժողովրդի կողմից:
Դուդուկահարը վստահ է, որ Գուրգէնի վերադարձից յետոյ բազմաթիւ
երեխաներ նորից կհետեւեն նրա օրինակին, եւ մոռացությունից դուրս
կբերեն հայկական ազգային երաժշտութիւնը: «Հայկական ազգային
երաժշտութեան ակունքները շատ խորն են եւ հարուստ, եւ մենք պարտաւոր
ենք պրոպագանդել այդ երաժշտութիւնը, քանզի աշխարհին մենք կարող
ենք ներկայանալ միայն մեր ազգայինով»,- նշեց Գ.Դաբաղեանը: