ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է<br /> ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ<br />


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ

  • 22-10-2007 15:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 20-ը Անկարայում անցկացուած քանդակագործների երրորդ միջազգային սիմպոզիումին մասնակցել է նաեւ հայաստանցի քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: Սիմպոզիումին մասնակցելու յայտ ներկայացրած 130 քանդակագործներից ընտրուել են 12-ը` 7 երկրներից: Ինչպէս հոկտեմբերի 22-ի ասուլիսում նշեց Հ.Թոքմանջյանը, Հաճետեպե համալսարանի կողմից կազմակերպած սիմպոզիումին մասնակցելու համար քանդակագործները նախօրոք ուղարկել են իրենց աշխատանքների էսքիզները: Այնուհետեւ նրանք մէկ ամսուայ ընթացքում ընտրուած աշխատանքները պատրաստել են տեղում: Հայ քանդակագործը թուրք հասարակությանն է ներկայացրել իր «Սպիտակ ձի» ստեղծագործութիւնը: Ըստ Հ.Թոքմաջյանի, ինքն այնտեղ արժանացել է ջերմ ընդունելութեան: «Քաղաքական հարցեր ընդհանրապես չեն շոշափուել. խոսում էինք միայն արուեստից»,- նշեց նա: Հ.Թոքմաջյանի խօսքերով, արուեստը սահմաններ չի ճանաչում, ուստի արուեստագէտները անկախ ամէն ինչից պէտք է համագործակցեն:
  -   Մշակոյթ