ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է<br /> ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ<br />


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ

  • 22-10-2007 15:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 20-ը Անկարայում անցկացված քանդակագործների երրորդ միջազգային սիմպոզիումին մասնակցել է նաեւ հայաստանցի քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: Սիմպոզիումին մասնակցելու հայտ ներկայացրած 130 քանդակագործներից ընտրվել են 12-ը` 7 երկրներից: Ինչպես հոկտեմբերի 22-ի ասուլիսում նշեց Հ.Թոքմանջյանը, Հաճետեպե համալսարանի կողմից կազմակերպած սիմպոզիումին մասնակցելու համար քանդակագործները նախօրոք ուղարկել են իրենց աշխատանքների էսքիզները: Այնուհետեւ նրանք մեկ ամսվա ընթացքում ընտրված աշխատանքները պատրաստել են տեղում: Հայ քանդակագործը թուրք հասարակությանն է ներկայացրել իր «Սպիտակ ձի» ստեղծագործությունը: Ըստ Հ.Թոքմաջյանի, ինքն այնտեղ արժանացել է ջերմ ընդունելության: «Քաղաքական հարցեր ընդհանրապես չեն շոշափվել. խոսում էինք միայն արվեստից»,- նշեց նա: Հ.Թոքմաջյանի խոսքերով, արվեստը սահմաններ չի ճանաչում, ուստի արվեստագետները անկախ ամեն ինչից պետք է համագործակցեն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play