ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-30-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԱՍԱԿԱՆ<br /> ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-30-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԱՍԱԿԱՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 18-09-2007 17:05:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արուեստների պատկերասրահ» մշակոյթային հիմնադրամի եւ գերմանական «Վիլս» երաժշտական փառատոնի նախաձեռնութեամբ սեպտեմբերի 19-30-ին Երեւանում կանցկացուի «Վերադարձ» խորագրով դասական երաժշտութեան փառատոնը: Փառատոնի շրջանակներում հանդէս կգան աշխարհահռչակ ջութակահար, Բելգիայի Էլիզաբեթ թագուհու միջազգային մրցոյթի ոսկէ մեդալակիր Սերգեյ Խաչատրեանը (Գերմանիա), դաշնակահարուհի Լուսինէ Խաչատրեանը (Գերմանիա), ջութակահար Կարեն Յարութիւնեյանը (Բելգիա), ՀՀ ժողովրդական արտիստուհի Սւետլանա Նաւասարդեանը եւ ուրիշներ: Ինչպէս սեպտեմբերի 18-ի ասուլիսում յայտնեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինեանը, փառատոնի նպատակն է արուեստասէր հայ հասարակութեանը ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող եւ արդէն մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտներին: «Մենք հպարտանում ենք այդ երաժիշտներով եւ միաժամանակ երազում, որպէսզի նրանց ունկնդրեն հայրենիքում»,- նշեց Մ.Շահինեանը: Ըստ նրա, փառատոնը հետապնդում է նաեւ մէկ այլ նպատակ` հայրենիք վերադարձնել հայ երաժիշտներին եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպէսզի նրանք ստեղծագործեն ոչ միայն արտերկրում, այլեւ Հայաստանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոեանի խօսքերով, փառատոնը կնպաստի հայ ժողովորդի միաւորմանը, ինչպէս նաեւ հայրենիքի հզօրացմանն ու բարգաւաճմանը: «Կարծում եմ, որ հայ մտավորականությունն ու արուեստասէր հասարակութիւնը մեծապէս կաակցի փառատոնի անկացմանը, եւ այն կդառնայ աւանդական, քանզի մենք կարոտ ենք նման փառատոների»,- նշեց կոմպոզիտորը:
  -   Մշակոյթ