ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԱՍԱԿԱՆ<br /> ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԱՍԱԿԱՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 18-09-2007 17:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի եւ գերմանական «Վիլս» երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-30-ին Երեւանում կանցկացվի «Վերադարձ» խորագրով դասական երաժշտության փառատոնը: Փառատոնի շրջանակներում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար, Բելգիայի Էլիզաբեթ թագուհու միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր Սերգեյ Խաչատրյանը (Գերմանիա), դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա), ջութակահար Կարեն Հարությունյանը (Բելգիա), ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը եւ ուրիշներ: Ինչպես սեպտեմբերի 18-ի ասուլիսում հայտնեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, փառատոնի նպատակն է արվեստասեր հայ հասարակությանը ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող եւ արդեն մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտներին: «Մենք հպարտանում ենք այդ երաժիշտներով եւ միաժամանակ երազում, որպեսզի նրանց ունկնդրեն հայրենիքում»,- նշեց Մ.Շահինյանը: Ըստ նրա, փառատոնը հետապնդում է նաեւ մեկ այլ նպատակ` հայրենիք վերադարձնել հայ երաժիշտներին եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ստեղծագործեն ոչ միայն արտերկրում, այլեւ Հայաստանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի խոսքերով, փառատոնը կնպաստի հայ ժողովորդի միավորմանը, ինչպես նաեւ հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը: «Կարծում եմ, որ հայ մտավորականությունն ու արվեստասեր հասարակությունը մեծապես կաակցի փառատոնի անկացմանը, եւ այն կդառնա ավանդական, քանզի մենք կարոտ ենք նման փառատոների»,- նշեց կոմպոզիտորը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play