ՄԻՔԱՅԷԼ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ. «ՀՀ ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ<br /> ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐՈՒԱԾ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»<br />


ՄԻՔԱՅԷԼ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ. «ՀՀ ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐՈՒԱԾ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

  • 11-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Զինուած ուժերի մշտական մարտական պատրաստականութեան եւ մարտունակութեան համապատասխան վիճակի պահպանման նպատակի իրականացմանն ուղղուած խնդիրների լուծման համար 2006թ.-ի պետբիւջէից յատկացուել է շուրջ 75,3 մլրդ դրամ (մօտ 215 մլն ԱՄՆ դոլար): Կատարողականը կազմել է 100 տոկոս: Յատկացումների 82,7 տոկոսը ուղղուել է ընթացիկ, իսկ 17,3 տոկոսը` կապիտալ ծախսերին: 2005-ի նկատմամբ հատկացումներն աճել են 16,7 տոկոսով: ՀՀ Ազգային Ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում այս մասին յայտարարեց ՀՀ պաշտպանութեան նախարար Միքայէլ Յարութիւնեյանը` ներկայացնելով 2006թ.-ի պետբիւջէի կատարման հաշուէտւութիւնը պաշտպանութեան նախարարութեան համակարգի մասով: Ըստ նախարարի, մեծածաւալ աշխատանքներ են կատարուել մարտական հերթապահութիւնը ճիշտ կազմակերպելու եւ անձնակազմի կենցաղը բարելաւելու համար: Նշուեց, որ լգալի աշխատանք է տարուել նաեւ անձնակազմի իրային ունեցուածքով, բուժօգնութեամբ ապահովման, կենցաղային պայմանների բարելաւման, պահեստային պաշարների ստեղծման, զինուորական համազգեստի եւ իրային միջոցների, պարագաների որակի բարձրացման ուղղութեամբ: Շոշափելի առաջընթաց է արձանագրուել բնակարանաշինութեան ոլորտում. 2006-ին յատկացուած 3,985 մլրդ դրամով շահագործման է յանձնուել 491 բնակարան: Բնակարան ձեռք բերելու համար 315 զոհուած, մահացած եւ հաշմանդամ զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքներին պետբիւջէով յատկացուել է 1,789 մլրդ դրամ` 2005-ին 789,2 մլն դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն