ԵՒՐՈՊԱՅԻ ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԲՈԼՈՐ 6 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԲՈԼՈՐ 6 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 10-09-2007 19:00:00   |   |  Սպորտ
ՊՈՐՏՍՄՈՒԹ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին Անգլիայի Պորտսմութ քաղաքում աւարտուեց բռնցքամարտի Եւրոպայի կրտսեր տարիքի պատանեկան առաջնութիւնը, որին մասնակցող 12 երկրի պատուիրակների թւում էին Հայաստանի 6 մարզիկներ: Նրանցից առաջին տեղը գրաւեց Արամ Պապոեանը (50 կգ, Վանաձոր), երկրորդ տեղին արժանացավ Դավիթ Շահբազեանը (41 կգ, Վանաձոր), իսկ պատուանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Դավիթ Մադաթեանը (38 կգ, Սեւան), Սեւակ Միրոյանը (40 կգ, Էջմիածին), Ազատ Խաչատրեանը (44 կգ, Երեւան) եւ Ջոնիկ Տոնոյանը (48 կգ, Երեւան): Այսպիսով, հաւաքականի աւագ մարզիչ, վաստակաւոր մարզիչ Ստեփան Աթոյեանի բոլոր 6 սաները տուն վերադարձան մեդալներով: Թիմային պայքարում առաջին եռյակը կազմեցին Ռուսաստանի, Անգլիայի եւ Հայաստանի բռնցքամարտիկները:
  -   Սպորտ