ԵՒՐՈՊԱՅԻ ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԲՈԼՈՐ 6 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
10-09-2007 19:00:00 | | Սպորտ
ՊՈՐՏՍՄՈՒԹ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին
Անգլիայի Պորտսմութ քաղաքում աւարտուեց բռնցքամարտի Եւրոպայի կրտսեր
տարիքի պատանեկան առաջնութիւնը, որին մասնակցող 12 երկրի
պատուիրակների թւում էին Հայաստանի 6 մարզիկներ:
Նրանցից առաջին տեղը գրաւեց Արամ Պապոեանը (50 կգ, Վանաձոր),
երկրորդ տեղին արժանացավ Դավիթ Շահբազեանը (41 կգ, Վանաձոր), իսկ
պատուանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Դավիթ Մադաթեանը (38 կգ,
Սեւան), Սեւակ Միրոյանը (40 կգ, Էջմիածին), Ազատ Խաչատրեանը (44
կգ, Երեւան) եւ Ջոնիկ Տոնոյանը (48 կգ, Երեւան):
Այսպիսով, հաւաքականի աւագ մարզիչ, վաստակաւոր մարզիչ Ստեփան
Աթոյեանի բոլոր 6 սաները տուն վերադարձան մեդալներով: Թիմային
պայքարում առաջին եռյակը կազմեցին Ռուսաստանի, Անգլիայի եւ
Հայաստանի բռնցքամարտիկները: