ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԿԱՆԱԴԱԿԱՆ MACADAMIAN TECHNOLOGIES
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱՃԻՒՂ
07-09-2007 22:40:00 | Կանադա | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսին Օտտավայում
գտնուող հայկական տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի
ներկայացուցիչների պատուիրակութեան եւ ՏՏ ոլորտի կանադական
խոշորագոյն Macadamian Technologies ընկերութեան միջեւ ստորագրուել
է արձանագրութիւն Հայաստանում Macadamian Technologies-ի
մասնաճիւղ-լաբորատորիա հիմնելու մասին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին
յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից,
սեպտեմբերի 6-ին ընկերութիւնը պաշտօնապէս յայտարարել է այս մասին:
Հայաստանեան մասնաճիւղը, որն ընկերութեան երրորդ
արտասահմանեան ստորաբաժանումն է, կենտրոնացած է լինելու շարժական
տեխնոլոգիաների զարգացման վրայ:
Macadamian Technologies րնկերության հայաստանեան նոր
մասնաճիւղի վերաբերեալ հաւելեալ մանրամասներ են զետեղուած
դեսպանութեան www.armembassycanada.ca կայքում: