ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՄՄՈՆՕ» 5-ՐԴ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԵՔՍՊԻՐԵԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՄՄՈՆՕ» 5-ՐԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԵՔՍՊԻՐԵԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 07-09-2007 19:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում Թբիլիսիի Շոթա Ռուսթաւելու անուան պետական ազգային թատրոնի «Տրակտատ թաշկինակի մասին» ներկացումով (բեմադրող ռեժիսոր Յակոբ Ղազանչյան) կմեկնարկի Մոնոներկայացումների 5-րդ «Արմմոնօ» միջազգային շեքսպիրեան թատերական փառատոնը: Սեպտեմբերի 12-18-ին անցկացուելիք փառատօնին մասնակցելու են հրաւիրուած յայտնի թատերական փառատօնների տնօրեններ եւ հիմնադիրներ, դերասաններ եւ թատերական գործիչներ մի շարք երկրներից, այդ թւում Աուստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Իրանից: Ինչպէս սեպտեմբերի 7-ի ասուլիսում յայտնեց փառատոնի նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարուեստական ղեկավար Յակոբ Ղազանչեանը, 5-րդ անգամ անցկացուող փառատոնը ոչ միայն կայացած է, այլեւ իր տեղն է զբաղեցնում միջազգային միւս թատերական փառատոների շարքում: Նշուեց, որ փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին հնարաւորութիւն կտրուի դիտել մի շարք հետաքրքիր ներկայացումներ: Դրանցից մէկը` Կիեւի Իվան Ֆրանկոյի անուան ազգային թատրոնի « ... Լինել» ներկայացումը, նուիրուած է հայ մեծանուն դերասանուհի Սիրանույշի ծննդեան 150-ամեակին: Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Կադիրովայի կատարմամբ մոնոներկայացումը բեմադրել է Յակոբ Ղազանչեանը: Ըստ Հ.Ղազանչեանի, բազմաթիւ հայ դերասաններ եւ ռեժիսորներ, նախորդ տարիներին մասնակցելով «Արմմոնօ»-ին, հրաւիրուել են այլ փառատոների եւ վերադարձել մրցանակներով: «Ես կարծում եմ, որ այս հնարաւորութիւնը այսօր շատ կարեւոր է հայ դերասանին եւ ռեժիսորին հիւրախաղերի մեկնելու եւ դրսում ճանաչելի դառնալու առումով»,- համոզուած է նա:
  -   Մշակոյթ