ԹԱԼԻԲՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԵՐԵՔ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ<br />


ԹԱԼԻԲՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԵՐԵՔ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ

  • 29-08-2007 16:26:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում թալիբները հարավկորեացի 19 պատանդներից երեքին յանձնել են տեղի ցեղերից մէկի առաջնորդին: Ցեղի աւագը, իր հերթին, պէտք է ազատ արձակուած պատանդներին հանձնի Կարմիր խաչի աշխատակիցներին: Այս մասին «Թալիբանի» ներկայացուցիչները եւ անձամբ աւագը յայտնել են «Ֆրանսպրես» գործակալութեան թղթակցին: Ըստ Սեուլի ներկայացուցիչների, համաձայնութիւնը ձեռք է բերուել այն պայմանով, որ հարաւկորեական զորքերը, ինչպէս որ ծրագրւում էր, Աֆղանստանից կհեռանան մինչեւ այս տարուայ վերջ: Այժմ երկրում գտնւում են ոչ մարտական ստորաբաժանումների մօտ 200 հարավկորեացի զինծառայողներ: Դրանից բացի, Հարաւային Կորեան համաձայնել են դադարեցնել ողջ միսիոներական գործունէութիւնը Աֆղանստանում եւ իր քաղաքացիների ուղեւորութիւնները այդ երկիր:
  -   Միջազգային