ԹԱԼԻԲՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԵՐԵՔ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ
29-08-2007 16:26:00 | Աֆղանստան | Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում թալիբները
հարավկորեացի 19 պատանդներից երեքին յանձնել են տեղի ցեղերից մէկի
առաջնորդին: Ցեղի աւագը, իր հերթին, պէտք է ազատ արձակուած
պատանդներին հանձնի Կարմիր խաչի աշխատակիցներին: Այս մասին
«Թալիբանի» ներկայացուցիչները եւ անձամբ աւագը յայտնել են
«Ֆրանսպրես» գործակալութեան թղթակցին:
Ըստ Սեուլի ներկայացուցիչների, համաձայնութիւնը ձեռք է
բերուել այն պայմանով, որ հարաւկորեական զորքերը, ինչպէս որ
ծրագրւում էր, Աֆղանստանից կհեռանան մինչեւ այս տարուայ վերջ: Այժմ
երկրում գտնւում են ոչ մարտական ստորաբաժանումների մօտ 200
հարավկորեացի զինծառայողներ: Դրանից բացի, Հարաւային Կորեան
համաձայնել են դադարեցնել ողջ միսիոներական գործունէութիւնը
Աֆղանստանում եւ իր քաղաքացիների ուղեւորութիւնները այդ երկիր: