«ՎԻՆԴՈՈՒԶ ՎԻՍՏԱ»-Ի ԵՎ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ՕՖԻՍ 2007»-Ի ՀԱՅԵՐԷՆ<br /> ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾԱԾՈՂՆԵՐԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՈՒԵՆ ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՎԵՐՋԻՆ<br />


«ՎԻՆԴՈՈՒԶ ՎԻՍՏԱ»-Ի ԵՎ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ՕՖԻՍ 2007»-Ի ՀԱՅԵՐԷՆ
ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾԱԾՈՂՆԵՐԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՈՒԵՆ ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՎԵՐՋԻՆ

  • 23-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ վերջին գործածողների համար հասանելի կլինեն «Մայքրոսոֆթ» ընկերութեան «Վինդոուզ Վիստա» (Windows Vista) օպերացիոն համակարգի եւ «Մայքրոսոֆթ Օֆիս 2007» (Microsof Office 2007) փաթեթի հայերէն տեղայնացումները: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց տեղայնացումները մշակող հայկական «Բի Լայն» (Bi Line) ընկերութեան նախագահ Հայկ Խանջեանը: «Բի-Լայնը» «Մայքրոսոֆթի» հետ ձեռք բերուած պայմանավորվածությունների համաձայն, երկու տարի է, ինչ իրականացնում է այդ ամերիկեան ընկերութեան ծրագրային փաթեթների հայերէն տեղայնացումը: Ըստ Հ.Խանջեանի, «Վինդոուզ Վիստա» համակարգի հայերէն տեղայնացման մշակումը մոտենում է աւարտին, իսկ «Մայքրոսոֆթ Օֆիս 2007» փաթեթի տեղայնացումը կատարուված է 60-70%-ով: Նա նշեց նաեւ, որ այս տարուայ փետրուարին աւարտուել է «Մայքրոսոֆթի» «Վինդոուզ Էքս-Փի» (Windows XP) օպերացիոն համակարգի տեղայնացումը, եւ արտօնագրուած նույնանուն անգլերէն համակարգն օգտագործողները կարող են ինտերնետից իրենց համակարգիչներում անվճար տեղակայել, ինչպէս նաեւ սկաւառակների վրայ տեղական ներկայացուցչից ստանալ համակարգի հայերէն տեղայնացումը: Գործածողների համար նոյն կերպ հասանելի կլինեն «Վինդոուզ Վիստա»-ի եւ «Մայքրոսոֆթ Օֆիս 2007»-ի հայերէն տեղայնացումները:
  -   Տնտեսութիւն