ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇԱՐՈՒԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՄԶԿԻԹԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇԱՐՈՒԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՄԶԿԻԹԸ

  • 30-07-2007 16:37:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 29-ին Պակիստանում «Թալիբան» շարժման մօտ 150 գրոհայիններ Մոմանդի շրջանում պաշարել են մի մզկիթ: Գրոհայիններն իրենց վերահսկողութիւնն են հաստատել նաեւ մզկիթի հարեւանութեամբ գտնուող, ժամանակին բրիտանական գաղութարարների դէմ պայքարող Հաջի Սահիբ Թուրանգզայի գերեզմանը: Ըստ տեղեկութիւնների, գրոհայիններն այդ քայլով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կառավարական զօրքերի` Իսլամաբադում իրականացրած Կարմիր մզկիթի գրոհի դէմ: Նրանք յայտարարել են, թէ «Մոմանդում կան 3 հազար մարտիկներ, որոնք պատրաստ են յանուն հաւատքի զոհել իրենց կեանքը»: Յիշեցնենք, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանութեան եւ զօրքերի կողմից յուլիսի 3-ին շրջափակվել էր իսլամիստ ուսանողների եւ ներքին զօրքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած բախումից յետոյ, ինչի հետեւանքով զոհուել էր 12 եւ վիրաւորուել 150 մարդ: Յուլիսի 11-ին երկրի կառավարական զորքերը ծայրայեղականներից ամբողջութեամբ ազատագրել էին երկրի մայրաքաղաքում գտնուող մզկիթը: Գրոհի ժամանակ սպանուել էր նաեւ իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին: Իսկ յուլիսի 27-ին մզկիթի մերձակայքում տեղի էր ունեցել պայթիւն, ինչի հետեւանքով զոհուել էր 12 եւ վիրաւորուել 40 մարդ:
  -   Միջազգային