ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԵԼ Է<br /> ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ,- ԱՍՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՅԵԱՆԸ<br />


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԵԼ Է
ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ,- ԱՍՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՅԵԱՆԸ

  • 25-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնութեամբ յուլիսի 9-11-ին Երեւանում կազմակերպուած Համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովից յետոյ արտերկրից ստացուած արձագանքները վկայում են, որ միջոցառումն անցկացուել է բարձր մակարդակով: Այս մասին յուլիսի 25-ի ասուլիսում յայտնեց Կոնգրեսի հայաստանեան մասնաճիւղի ղեկավար Վլադիմիր Աղայեանը: Նրա խօսքերով, խորհրդաժողովի աշխատանքները անցել են կառուցողական մթնոլորտում: Նշուեց, որ 25 երկրներից ժամանած 250 երկտասարդները բաժանուել էին հինգ աշխատանքային խմբերի: Վ.Աղայեանի դիտարկմամբ, բոլոր պատուիրակութիւնների ներկայացուցիչները ձգտում էին զգացմունքային ոլորտից տեղափոխուել գործնական քայլերի դաշտ: Որպէս օրինակ նա նշեց, որ բացի հայրենիքի հանդէպ կարոտից, Սփիւռքի երիտասարդները խոսում էին հայրենադարձութեան անհրաժեշտութեան մասին` շեշտելով, որ այդ համատեքստում կարեւոր է Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը: Նա նշեց, որ Կոնգրեսը մեծ նշանակութիւն է տալիս երիտասարդների հետ տարւվող աշխատանքներին, քանզի համազգային խնդիրների լուծման գործում առանձնայատուկ դեր ունի թէ Հայաստանի, թէ Սփիւռքի ողջ հայ երիտասարդությունը:
  -   Հասարակութիւն