ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԵԼ Է<br /> ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ,- ԱՍՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՅԱՆԸ<br />


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԵԼ Է
ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ,- ԱՍՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՅԱՆԸ

  • 25-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ հուլիսի 9-11-ին Երեւանում կազմակերպված Համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովից հետո արտերկրից ստացված արձագանքները վկայում են, որ միջոցառումն անցկացվել է բարձր մակարդակով: Այս մասին հուլիսի 25-ի ասուլիսում հայտնեց Կոնգրեսի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Աղայանը: Նրա խոսքերով, խորհրդաժողովի աշխատանքները անցել են կառուցողական մթնոլորտում: Նշվեց, որ 25 երկրներից ժամանած 250 երկտասարդները բաժանվել էին հինգ աշխատանքային խմբերի: Վ.Աղայանի դիտարկմամբ, բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները ձգտում էին զգացմունքային ոլորտից տեղափոխվել գործնական քայլերի դաշտ: Որպես օրինակ նա նշեց, որ բացի հայրենիքի հանդեպ կարոտից, Սփյուռքի երիտասարդները խոսում էին հայրենադարձության անհրաժեշտության մասին` շեշտելով, որ այդ համատեքստում կարեւոր է Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը: Նա նշեց, որ Կոնգրեսը մեծ նշանակություն է տալիս երիտասարդների հետ տարվող աշխատանքներին, քանզի համազգային խնդիրների լուծման գործում առանձնահատուկ դեր ունի թե Հայաստանի, թե Սփյուռքի ողջ հայ երիտասարդությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play