«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ փառատոնն ԱՒԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ փառատոնն ԱՒԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

  • 16-07-2007 16:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Ազատութեան հրապարակում յուլիսի 14-ի ուշ երեկոյեան կայացաւ «Ոսկէ ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատօնի փակման հանդիսաւոր արարողութիւնը եւ 5 անուանակարգերի ժյուրիների ներկայացուցիչները յհայտարարեցին մրցութային ծրագրերի արդիւնքները: Միջեկեղեցական միջազգային կինոկազմակերպության էկումենիկ ժյուրին, որը նախագահում էր կազմակերպութեան նախագահ Հանս Հոդելը, խրախուսական մրցանակով պարգեւատրեց Կարլա Կարապետեանին «Ճչացողները» ֆիլմի համար (Մեծ Բրիտանիա): Գլխաւոր մրցանակը յանձնուեց Վարդան Յովհաննիսեանին «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղութեան օրերից» վաւերագրական ֆիլմի համար (ՀՀ): Փառատոնում այս տարի առաջին անգամ ներկայացուած «FIPRESCI» կինոլրագրողների եւ կինոքննադատների միջազգային ասոցիացիայի ժիւրիի մրցանակին կրկին արժանացավ Վարդան Յովհաննիսեանի նոյն ֆիլմը: Այս տարի ամենաշատ ֆիլմերը ներկայացուած էին «Հայկական համայնապատկեր» մրցոյթում` 23 ֆիլմ: Այս անուանակարգում դիպլոմներով պարգեւատրուեցին Աշոտ Մկրտչեանը` «7 հնդիկ տղա» (Հայաստան) եւ Իգոր Սպասյանը «Գրաֆիֆթի» (ՌԴ) ֆիլմերի համար: Ժիւրիի յատուկ մրցանակին արժանացավ Կարեն Յովհաննիսեանի «Ես մնում եմ» ֆիլմը (ՌԴ): Նոյն անուանակարգում «Արծաթէ ծիրանը» յանձնուեց դարձեալ Վ.Յովհաննիսեանին` նոյն ֆիլմի համար, իսկ գլխաւոր` «Ոսկէ ծիրան»-ին արժանացավ Կարլա Կարապետեանը «Ճչացողները» ֆիլմի համար: Վաւերագրական մրցոյթում ժյուրին միաձայն իր գլխաւոր մրցանակը յանձնեց Վ.Յովհաննիսեանին, իսկ արծաթէ «Ոսկէ ծիրանը»` Քսյավե Քրիստիանի «Սպիտակ ուղտը» ֆիլմին (Բելգիա): Խաղարկային մրցոյթում ժյուրին ներկայացուած 10 ֆիլմերից Բրունօ Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմին յանձնեց յատուկ դիպլոմ: Արծաթէ մրցանակը շնորհուեց Էմանուելե Կրիալեզեի իտալական «Նոր աշխարհ»-ին, իսկ առաջին մրցանակը` Աուստրիայից Ուլրիխ Զայդելիին` «Ներմուծում-արտահանում» ֆիլմերի համար: Փառատոնի «Կենաց ծառի» մրցանակաբաշխութեան յաղթող դարձաւ երիտասարդ ռեժիսոր Գոռ Բաղդասարեանի «Ճաշի ժամը» ֆիլմը: Ի դէեպ, այս տարի փառատոնի նախագահութիւնը մրցութային ծրագրերում գլխաւոր մրցանակների համար սահմանել էր դրամական պարգեւներ. միջազգային խաղարկային մրցոյթում գլխաւոր մրցանակի համար` 2 մլն. դրամ, իսկ միջազգային վաւերագրական եւ ազգային` «Հայկական համայնապատկեր» մրցույթներում` մէկական միլիոն դրամ: Փառատոնի նախագահ Յարութիւն Խաչատրեանը իր երախտագիտությունը յայտնեց բոլոր նրանց, ովքեր կամաւոր աջակցել էին փառատոնի կազմակերպմանը. «Վաղվանից մենք արդէն սկսկելու ենք հինգերորդ փառատոնի կազմակերպման աշխատանքները եւ հոյս ունենք, որ տարէցտարի աւելի շատ հանրայայտ ռեժիսորներ ու ֆիլմեր կգան Հայաստան»: Աւելացնենք, որ «Տոնինո Գուերա» հիմնադրամը փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանին արժանացրել է «Ամարկորդ» մրցանակի, որը նրան կյանձնուի հաւանաբար հոկտեմբերին, երբ լեգենդար կինոգործիչը կժամանի Հայաստան:
  -   Մշակոյթ