ԵՐԵՒԱՆԻ «ՆԺԴԵՀ» ԹԻՄԸ 2-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՒԵՑ «ԹԱՎՐԻԶ-2007»<br /> ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԵՐԵՒԱՆԻ «ՆԺԴԵՀ» ԹԻՄԸ 2-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՒԵՑ «ԹԱՎՐԻԶ-2007»
ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 11-07-2007 18:50:00   |   |  Սպորտ
ԹԱՎՐԻԶ,, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 2-6-ին Իրանում անցկացուեց «Թավրիզ-2007» վոլեյբոլի կանանց միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 6 թիմեր: Հայաստանը ներկայացնում է Երեւանի Բժշկական պետական քոլեջի «Նժդեհ» թիմը: Մրցաշարի յաղթող դարձաւ Իրանի առաջին հաւաքականը (5 միաւոր): 2-րդ տեղը գրաւեց «Նժդեհը» (4 միաւոր), 3-րդը` Պակիստանի հաւաքականը (3 միաւոր): Հայաստանի վոլեյբոլիստուհիներից լաւագոյն խաղարկող ճանաչուեց Շողիկ Բալեանը: Լիանա Գեւորգեանն արժանացավ «Բազմակողմանի խաղացող» մրցանակին: Իրանի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի թիմերի համար մրցաշարը նախապատրաստական փուլ էր Թայլանդում անցկացուելիք ասիական խաղերից առաջ: Իսկ «Նժդեհը» նախապատրաստւում է օգոստոսի 18-ին Երեւանում մեկնարկելիք համահայկական 4-րդ խաղերին:
  -   Սպորտ