ԵՐԵՎԱՆԻ «ՆԺԴԵՀ» ԹԻՄԸ 2-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ «ԹԱՎՐԻԶ-2007»<br /> ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՆԺԴԵՀ» ԹԻՄԸ 2-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ «ԹԱՎՐԻԶ-2007»
ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 11-07-2007 18:50:00   | Իրան  |  Սպորտ
ԹԱՎՐԻԶ,, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 2-6-ին Իրանում անցկացվեց «Թավրիզ-2007» վոլեյբոլի կանանց միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 6 թիմեր: Հայաստանը ներկայացնում է Երեւանի Բժշկական պետական քոլեջի «Նժդեհ» թիմը: Մրցաշարի հաղթող դարձավ Իրանի առաջին հավաքականը (5 միավոր): 2-րդ տեղը գրավեց «Նժդեհը» (4 միավոր), 3-րդը` Պակիստանի հավաքականը (3 միավոր): Հայաստանի վոլեյբոլիստուհիներից լավագույն խաղարկող ճանաչվեց Շողիկ Բալյանը: Լիանա Գեւորգյանն արժանացավ «Բազմակողմանի խաղացող» մրցանակին: Իրանի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի թիմերի համար մրցաշարը նախապատրաստական փուլ էր Թայլանդում անցկացվելիք ասիական խաղերից առաջ: Իսկ «Նժդեհը» նախապատրաստվում է օգոստոսի 18-ին Երեւանում մեկնարկելիք համահայկական 4-րդ խաղերին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play