ԴԱԴԱՐԵՑՈՒԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ԴԱԴԱՐԵՑՈՒԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 15-06-2007 12:15:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինեան ինքնավարութեան նախագահ Մահմուդ Աբբասը որոշում է ընդունել կառավարութեան լիազորութիւնները դադարեցնելու մասին եւ ինքնավարությունում յայտարարել է արտակարգ դրութիւն: Այսպէս կոչուած «ազգային միաբանութեան կառավարութիւնը», որը ստեղծուել էր այս տարուայ մարտին եւ որի մէջ մտնում էին ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, չկարողացաւ կանխել այդ երկու շարժումների կողմնակիցների զինուած հակամարտութիւնը: Հակառակ Մահմուդ Աբբասի որոշմանը, պաղեստինեան վարչապետ, ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիան յայտարարել է, որ իրենք իշխանութեան են եկել ընտրութիւնների միջոցով, հետեւաբար պաղեստինեան կառավարութիւնը շարունակելու է իր աշխատանքը: Վերջին 6 օրերի ընթացքում երկու խմբաւորումների միջեւ տեղի ունեցող արիւնալի բախումների հետեւանքով զոհուել է մօտ 100 մարդ: ՀԱՄԱՍ-ը գործնականում վերահսկողութեան տակ է վերցրել Գազայի ողջ հատուածը:
  -   Միջազգային