ԴԱԴԱՐԵՑՈՒԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
15-06-2007 12:15:00 | | Միջազգային
ՌԱՄԱԼԼԱ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինեան
ինքնավարութեան նախագահ Մահմուդ Աբբասը որոշում է ընդունել
կառավարութեան լիազորութիւնները դադարեցնելու մասին եւ
ինքնավարությունում յայտարարել է արտակարգ դրութիւն:
Այսպէս կոչուած «ազգային միաբանութեան կառավարութիւնը», որը
ստեղծուել էր այս տարուայ մարտին եւ որի մէջ մտնում էին ՖԱԹՀ-ի եւ
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, չկարողացաւ կանխել այդ երկու
շարժումների կողմնակիցների զինուած հակամարտութիւնը:
Հակառակ Մահմուդ Աբբասի որոշմանը, պաղեստինեան վարչապետ,
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիան յայտարարել է, որ իրենք
իշխանութեան են եկել ընտրութիւնների միջոցով, հետեւաբար
պաղեստինեան կառավարութիւնը շարունակելու է իր աշխատանքը:
Վերջին 6 օրերի ընթացքում երկու խմբաւորումների միջեւ տեղի
ունեցող արիւնալի բախումների հետեւանքով զոհուել է մօտ 100 մարդ:
ՀԱՄԱՍ-ը գործնականում վերահսկողութեան տակ է վերցրել Գազայի ողջ
հատուածը: