ՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՍ ՖԻԼՄԵՐ ԿՑՈՒՑԱԴՐՈՒԵՆ ՍԻՐԱԿՈՒԶԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆՈՒՄ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՍ ՖԻԼՄԵՐ ԿՑՈՒՑԱԴՐՈՒԵՆ ՍԻՐԱԿՈՒԶԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆՈՒՄ

  • 17-04-2007 19:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չորս հայ ռեժիսորների ֆիլմերը ապրիլի 17-23-ը կցուցադրուեն Նյու Եորքի Սիրակուզա միջազգային փառատոնում: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի գրասենեակից: Սիրակուզայում ներկայացուելիք Լեւոն Գրիգորեանի «Յուշեր Սայաթ Նովայի մասին», Յարութիւն Խաչատրեանի «Պոետի վերադարձը», ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վերադարձ դէպի Հայաստան» ֆիլմերը, եւ երիտասարդ ռեժիսոր Արթուր Միքայելեանի «Գործազուրկը» անիմացիոն ֆիլմը, մասնակցել են 2006թ. «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում: Փառատօնին մասնակցելու նպատակով Նյու Եորք է մեկնել «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի տնօրէն, կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը:
  -   Մշակոյթ