ՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՍ ՖԻԼՄԵՐ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՍԻՐԱԿՈՒԶԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՍ ՖԻԼՄԵՐ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՍԻՐԱԿՈՒԶԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

  • 17-04-2007 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորս հայ ռեժիսորների ֆիլմերը ապրիլի 17-23-ը կցուցադրվեն Նյու Յորքի Սիրակուզա միջազգային փառատոնում: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակից: Սիրակուզայում ներկայացվելիք Լեւոն Գրիգորյանի «Հուշեր Սայաթ Նովայի մասին», Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վերադարձ դեպի Հայաստան» ֆիլմերը, եւ երիտասարդ ռեժիսոր Արթուր Միքայելյանի «Գործազուրկը» անիմացիոն ֆիլմը, մասնակցել են 2006թ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում: Փառատոնին մասնակցելու նպատակով Նյու Յորք է մեկնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play