ԿԱՅԱՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
11-04-2007 19:35:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 11-ին Երեւանի
«Կիլիկիա» մարզադահլիճում տրուեց Հայաստանի տղամարդկանց վոլեյբոլի
առաջնութեան մեկնարկը: Հայտավորված են 6 թիմեր: Նրանցից 4-ը
ներկայացնում են Երեւանը, իսկ մէկական թիմ` Վանաձորն ու
Եղեգնաձորը:
Առաջնութեան առաջին մրցափուլում գրանցուեցին հետեւեալ
արդիւնքները. «Կիլիկիա» - «Արաբկիր»` 3:0, «ՊՊՎ-Դինամո» -
«Վանաձոր»` 3:0 եւ «Եղեգնաձոր» - ՖԻՄԱ` 0:3:
Ապրիլի 12-ին կկայանան 2-րդ մրցափուլի հանդիպումները: