ԿԱՅԱՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ<br />


ԿԱՅԱՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  • 11-04-2007 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 11-ին Երեւանի «Կիլիկիա» մարզադահլիճում տրուեց Հայաստանի տղամարդկանց վոլեյբոլի առաջնութեան մեկնարկը: Հայտավորված են 6 թիմեր: Նրանցից 4-ը ներկայացնում են Երեւանը, իսկ մէկական թիմ` Վանաձորն ու Եղեգնաձորը: Առաջնութեան առաջին մրցափուլում գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. «Կիլիկիա» - «Արաբկիր»` 3:0, «ՊՊՎ-Դինամո» - «Վանաձոր»` 3:0 եւ «Եղեգնաձոր» - ՖԻՄԱ` 0:3: Ապրիլի 12-ին կկայանան 2-րդ մրցափուլի հանդիպումները:
  -   Սպորտ