ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՅԱՆՁՆՈՒԵԼ ՔՐԷԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ<br /> ՆՈՐ ՇԷՆՔԸ<br />


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՅԱՆՁՆՈՒԵԼ ՔՐԷԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
ՆՈՐ ՇԷՆՔԸ

  • 23-03-2007 17:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վանաձորում շահագործման է յանձնուել քրէակատարողական հիմնարկի նոր շէնքը, որը նախատեսուած է 240 դատապարտյալ եւ կալանաւոր անձանց պահելու համար: Ներկայումս այնտեղ պահւում են 104 նման անձինք: Շէնքը կառուցուել է Հայաստանի քրէակատարողական հիմնարկների արդիականացման ծրագրի շրջանակներում: Ծրագիրն ամբողջութեամբ նախատեսւում է իրականացնել 12 տարուայ ընթացքում: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժէքը կազմել է 1 մլրդ 254,5 մլն դրամ: Նախագծային եւ փաստացի շինարարութեան արժէքային տնտեսումը, ըստ ՀՀ արդարադատութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, կազմել է 70 մլն 835 հազ. դրամ (մօտ 200 հազ. ԱՄՆ դոլար): Քրէակատարողական հիմնարկի հին շէնքը 19-րդ դարում կառուցոուած Հայաստանի հնագոյն կալանավայրերից էր: Բարձր խոնաւութեան պատճառով այդ շէնքի առաջին հարկը գրեթէ չէր օգտագործւում, ազատազրկուած անձինք պահւում էին միայն 2-րդ հարկի խցերում: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՀ արդարադատութեան նախարար Դավիթ Յարութիւնեյանը, քրէակատարողական հիմնարկների արդիականացման ծրագրի շրջանակներում վերջերս վերաբացվել է նաեւ Արթիկի քրէակատարողական հիմնարկը: Հաւանաբար, կվերակառուցուեն նաեւ Հրազդանի ներկայումս չգործող հիմնարկը եւ Աբովեանի քրէակատարողական հիմնարկը: Մնացած քրէակատարողական հաստատութիւններում, ըստ նախարարի, որոնց շէնքերի վերակառուցումն անհնարին է, նախատեսւում է կառուցել նոր շէնքեր: Ըստ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Քրէակատարողական վարչութեան պետ Աշոտ Մարտիրոսեանի, Վանաձորի քրէակատարողական հիմնարկում առկայ են թափուր տեղեր` նուազագոյնը 70 հազար դրամ աշխատավարձով:
  -   Հասարակութիւն