2007 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՈՒԵԼ 361,4 ՏՈՆՆԱ<br /> ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ<br />


2007 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՈՒԵԼ 361,4 ՏՈՆՆԱ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ

  • 23-03-2007 16:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի յունուարին մարդասիրական օգնութեան կարգով Հայաստան են ներկրուել 2,05 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժէքով 361,4 տոննա ապրանքներ` նախորդ տարուայ նոյն ամսուայ, համապատասխանաբար, 1 մլն 557,7 հազար դոլար եւ 155,6 տոննա ցուցանիշների դիմաց: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալների, ստացուած օգնութեան 34,9%-ը կազմել են մանածագործական իրերը, 16,1%-ը` սարքերը եւ ապարատները, իսկ 15,8%-ը` տարբեր արդիւնաբերական ապրանքները:
  -   Հասարակութիւն