ԸՆՏՐՎԵՑ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ<br /> ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ<br />


ԸՆՏՐՎԵՑ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ
ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ

  • 19-03-2007 14:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ փաստաբանների պալատի մարտի 17-ի ընդհանուր ժողովում ընտրվեց Պալատի խորհրդի եւ Կարգապահական յանձնաժողովի նոր կազմը: Քուէարկութեանը մասնակցեցին 381 փաստաբաններ: Խորհրդի անդամների 33 թեկնածուներից ընտրվեցին 11-ը (այդ թւում 4-ը` խորհրդի նախորդ կազմից), Կարգապահական յանձնաժողովի անդամի 25 թեկնածուներից` 9-ը (3-ը` յանձնաժողովի նախորդ կազմից): Քվեաթերթիկներում խորհրդի անդամութեան թեկնածու Գայեանէ Գալոյեանի ազգանուան մէջ յայտնաբերուել էր սխալ, որը կարող է վիճարկուել միայն դատական կարգով: Հարկ է նշել, որ Գ.Գալոյեանը հաւաքել էր ընդամէնը 23 ձայն, այն դէպքում, երբ խորհրդի անդամներից ամենաքիչ վաստակածը ստացել է 121 ձայն: Քուէների հաշուարկի արդիւնքում անվաւեր է ճանաչուել խորհրդի անդամների ընտրութեան 11 եւ կարգապահական յանձնաժողովի անդամների ընտրութեան 19 քվեաթերթիկ:
  -   Հասարակութիւն