ԸՆՏՐՎԵՑ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ<br /> ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ<br />


ԸՆՏՐՎԵՑ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ

  • 19-03-2007 14:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ փաստաբանների պալատի մարտի 17-ի ընդհանուր ժողովում ընտրվեց Պալատի խորհրդի եւ Կարգապահական հանձնաժողովի նոր կազմը: Քվեարկությանը մասնակցեցին 381 փաստաբաններ: Խորհրդի անդամների 33 թեկնածուներից ընտրվեցին 11-ը (այդ թվում 4-ը` խորհրդի նախորդ կազմից), Կարգապահական հանձնաժողովի անդամի 25 թեկնածուներից` 9-ը (3-ը` հանձնաժողովի նախորդ կազմից): Քվեաթերթիկներում խորհրդի անդամության թեկնածու Գայանե Գալոյանի ազգանվան մեջ հայտնաբերվել էր սխալ, որը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Հարկ է նշել, որ Գ.Գալոյանը հավաքել էր ընդամենը 23 ձայն, այն դեպքում, երբ խորհրդի անդամներից ամենաքիչ վաստակածը ստացել է 121 ձայն: Քվեների հաշվարկի արդյունքում անվավեր է ճանաչվել խորհրդի անդամների ընտրության 11 եւ կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրության 19 քվեաթերթիկ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play