ՏԱՎԻԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՖԻԼՄԸ ՄԻ ՔԱՆԻ<br /> ՕՐՈՒՄ ԱՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆԵՐՈՎ,-<br /> ԸՆԴԳԾՈՒՄ ԵՆ ԿԻՆՈԳԵՏՆԵՐԸ<br />


ՏԱՎԻԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՖԻԼՄԸ ՄԻ ՔԱՆԻ
ՕՐՈՒՄ ԱՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆԵՐՈՎ,-
ԸՆԴԳԾՈՒՄ ԵՆ ԿԻՆՈԳԵՏՆԵՐԸ

  • 20-02-2007 17:55:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2007 թուականի յուլիսի 9-14-ը Երեւանում կայանալիք «Ոսկէ ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատօնը կմեկնարկի իտալացի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմով, որը մեծ աղմուկ է առաջացրել Բեռլինի միջազգային փառատոնի օրերին: Այս մասին փետրուարի 20-ին մամլոյ ասուլիսում յայտարարեց «Ոսկէ ծիրան» փառատոնի տնօրէն, ռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը, որը ներկայ է գտնուել Բեռլինի փառատօնին: Նրա խօսքերով, փառատոնի սկզբից մինչեւ վերջ այս տարի անընդհատ խօսուել եւ քննարկուել է Հայկական հարցը` ինչպէս կինոյի միջոցով, այնպէս էլ բաց քննարկումների եւ երկխոսությունների ձեւով: Հ.Խաչատրայանը համոզմունք յայտնեց, որ այս փառատոնը եւս մէկ անգամ հաստատեց այն փաստը, որ մշակոյթային զենքը ամենակարող է. «այն, ինչ քաղաքական գործիչները անում են տարիներով, կինոլեզվի արուեստի միջոցով տրուեց հանրութեանը մի քանի օրերի ընթացքում»: Ինչպէս նշեց Բեռլինեան փառատօնին ներկայ գտնուած «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի գեղարուեստական տնօրէն Սուսաննա Հարությույանը, «Արտույտների ագարակը» ֆիլմի հեղինակները ֆիլմի ցուցադրաման համար յատուկ էին ընտրել Բեռլինի փառատոնը, քանի որ այդ քաղաքում բնակւում է մեծաթիւ թուքական համայնք: «Մենք տեսել ենք իտալական ֆաշիզմը, եւ մենք ներողութիւն ենք խնդրել մեր եղբայրների փոխարէն»,- ասել են Տավիանի եղբայրները: Նրա խօսքերով, կինոնկարի պրեմիերայից մէկ օր առաջ այն ցուցադրվել է փառատօնին մասնակցող աշխարհի շատ երկրների լրատվամիջոցների համար. «Դա պարզապէս ցնցող էր: Բոլորը յուզուել էին: Ներկայ էին մեծ թւով թուրք լրագրողներ: Ես ֆիլմի ցուցադրությունից յետոյ դուրս եկայ դահլիճից: Ինձ մօտեցաւ Թուրքիայի կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացաիայի նախագահ Աթիլա Դորայը: Նա գրկեց ինձ եւ ասաց. «Ես ներողութիւն եմ խնդրում»: Յարութիւն Խաչատրեանի նաեւ տեղեկացրեց, որ Բեռլինի փառատոնի տնօրէն Փիթեր Կոսլիկը` ներկայացնելով կինոնկարը նշեց, որ «մենք` գերմանացիներս, կարողացանք դատապարտել ֆաշիզմը: Եկել է այն պահը, երբ արդէն թուրքերը նույնպես պէտք է ներողութիւն խնդրեն հայերից»: «Ամենաազդեցիկն ինձ համար այն էր, որ իմ ցավի մասին, իմ սրտի պատմութեան մասին խոսւում էր մէկ այլ լեզւով` իտալերենով: Սա թերեւս արուեստի այն բարձրակէտն է, ուր համամարդկային գաղփարները ջնջում են բոլոր սահմանները»,- ընդգծեց Ս.Յարութիւնեյանը:
  -   Մշակոյթ