ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՎԵՑ «ԳՈՅՔԱՀԱՐԿԻ<br /> ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ<br />


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՎԵՑ «ԳՈՅՔԱՀԱՐԿԻ
ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

  • 07-02-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 7-ին ՀՀ Ազգային Ժողովն 1-ին ընթերցմամբ քննարկեց «Գոյքահարկի մասին» օրէնքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, առաջարկւում է գոյքահարկից ազատել սոցիալական ապահովութեան մարմիններից արտօնեալ պայմաններով հաշմանդամների ստացած աւտոմեքենաները: Ըստ օրինագծի հեղինակների` «ՀՀԿ» խմբակցութեան մի խումբ պատգամաւորների, ներկայումս այդ արտօնութիւնը տրամադրում է համայնքի աւագանին, սակայն դիմողները իւրաքանչիւր տարի պէտք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Օրէնքի ընդունմամբ նշուած կատեգորիայի անձինք, որոնք մեծամասամբ տարեց մարդիկ են, կազատուեն լրացուցիչ թղթաբանությունից: Նշենք, որ սոցիալական մարմիններից հաշմանդամներին արտօնեալ պայմաններով փոխադրամիջոցների տրամադրման գործընթացը դադարել է 1992թ-ից:
  -   Հասարակութիւն