ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՎԵՑ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ<br /> ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ<br />


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՎԵՑ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

  • 07-02-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային Ժողովն 1-ին ընթերցմամբ քննարկեց «Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է գույքահարկից ազատել սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով հաշմանդամների ստացած ավտոմեքենաները: Ըստ օրինագծի հեղինակների` «ՀՀԿ» խմբակցության մի խումբ պատգամավորների, ներկայումս այդ արտոնությունը տրամադրում է համայնքի ավագանին, սակայն դիմողները յուրաքանչյուր տարի պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Օրենքի ընդունմամբ նշված կատեգորիայի անձինք, որոնք մեծամասամբ տարեց մարդիկ են, կազատվեն լրացուցիչ թղթաբանությունից: Նշենք, որ սոցիալական մարմիններից հաշմանդամներին արտոնյալ պայմաններով փոխադրամիջոցների տրամադրման գործընթացը դադարել է 1992թ-ից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play