ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 1-15-Ը ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ԱՐԵՎՈՐԴԻ»<br /> ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 1-15-Ը ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ԱՐԵՎՈՐԴԻ»
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 31-01-2007 15:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դիլիջանում ապրիլի 1-15-ը կանցկացուի «Արեւորդի» բնապահպանական տարածաշրջանային առաջին փառատոնը: Բնապահպանական այս փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանում բնութեան եւ մշակոյթային արժէքների պահպանման բարեգործական հիմնադրամը եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպութիւնը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին հիմնադրամից, փառատոնի նպատակն է հանրութեան ուշադրութիւնը բեւեռել տարածաշրջանում առկայ բնապահպանական խնդիրներին, ստեղծել տարածաշրջանային կոնֆլիկտներն ու լարուածութիւնը շրջանցող համագործակցութեան չէզոք դաշտ, որը կնպաստի նոր եւ արդիւնաւէտ լուծումների որոնմանը: Փառատոնի շրջանակներում նախատեսւում են ֆիլմերի ցուցադրություններ` մրցութային եւ արտամրցութային բաժիններում, ֆոտոցուցահանդեսներ, համերգ-ակցիաներ, ինչպէս նաեւ մի շարք բնապահպանական միջոցառումներ, արշաւներ, ծառատունկ, աղբահավաք հանրապետութեան տարբեր շրջաններում: Բացի այդ, փառատոնի օրերին միջազգային փորձի փոխանակման նպատակով կկազմակերպուեն բնապահպանական սեմինարներ, որոնց կմասնակցեն տարածաշրջանից եւ արտերկրից հրաւիրուած փորձագետներ, բնապահպաններ ու լրագրողներ: Սեմինարների ընթացքում կքննարկուեն այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են շահերի պաշտպանութիւնը, բնապահպանական կոալիցիայի ստեղծումը, ցանցային համագործակցութիւնը եւ տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացումը: Փառատոնի առաջնորդողը «Երեխաների համար, երեխաների ակտիւ մասնակցութեամբ» կարգախօսն է լինելու: Երեխաներին բնութեան հետ մերձեցնելու, հայրենի բնաշխարհի արժէքները գնահատելու, բնապահպանական խնդիրների շուրջ հետաքրքրութիւն առաջացնելու նպատակով հիմնադրամի ջանքերով արդէն իսկ մարզային դպրոցներում կազմակերպւում են դասընթացներ, ցուցադրվում են բնապահպանական ֆիլմեր: Տրամադրելով համապատասխան սարքաւորումներ եւ մասնագիտական խորհրդատւութիւն, երեխաներին հնարաւորութիւն է ընձեռվում նկարահանել սեփական բնապահպանական ֆիլմերը, որոնցից լաւագոյնները կներկայացուեն փառատոնի ֆիլմերի մրցութային բաժնում: Յաղթողներին կշնորհուեն մրցանակներ:
  -   Մշակոյթ