Դուին Մունջողլյանը յաղթել է պինգ պոնգի Լիբանանի<br /> միջհամալսարանական մրցաշարում<br />


Դուին Մունջողլյանը յաղթել է պինգ պոնգի Լիբանանի
միջհամալսարանական մրցաշարում

  • 21-12-2009 16:55:00   |   |  Սպորտ
ԲԵՅՐՈՒԹ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեն Ժոզեֆ համալսարանում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Լիբանանի պինգ պոնգի միջհամալսարանական մրցաշարը, որին մասնակցել է 17 համալսարանների շուրջ հարիւր աշակերտ: Ինչպէս հաղորդում է «Ազդակը», մրցաշարն անցկացուել է Լիբանանի պինգ պոնգի ֆեդերացիայի հովանաւորութեամբ: Բեյրութի ամերիկեան համալսարանի ներկայացուցիչ Դուին Մունջողլյանը, ով մրցաշարին մասնակցել է ՀՄԸՄ Բեյրութի ներկայացուցչական խմբի կազմում, եզրափակիչում 3-0 հաշւով պարտութեան մատնելով Ռիտա Պըսեյպեսին, աղջիկների մրցումներում արժանացել է յաղթողի տիտղոսին: Կիսաեզրափակիչում Դվինը 3-1 հաշւով պարտութեան է մատնել Մոնիկա Մըրին, իսկ քառորդ եզրափակիչում 3-0 հաշւով յաղթել է Պամելա Ժընոնին:
  -   Սպորտ