Բիւջէտային ծախսերի կրճատում կայ, սակայն սեկվեստր` չկայ,-<br /> հաւաստիացնում է Հայաստանի ֆինանսների նախարարը<br />


Բիւջէտային ծախսերի կրճատում կայ, սակայն սեկվեստր` չկայ,-
հաւաստիացնում է Հայաստանի ֆինանսների նախարարը

  • 08-04-2009 19:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 2009թ.-ի յունուար-փետրվար ամիսներին Հայաստանում ՀՆԱ-ն կրճատուել է 3,7%-ով: Այս մասին ապրիլի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում յայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը: Նրա խօսքերով, դա վատ է, սակայն ԱՊՀ-ի որոշ այլ երկրներում վիճակն աւելի վատ է. օրինակ, Ուկրաինայում ՀՆԱ-ն կրճատուել է 30%-ով, իսկ Ռուսաստանում` 12%-ով: Դա, ըստ Տ.Դաւթեանի, վկայում է այն մասին, որ Հայաստանի վրայ համաշխարհային տնտեսական ճգնաժամը համեմատաբար աւելի քիչ է ազդում: Նախարարը նշեց նաեւ, որ հարկերի հաւաքագրման ծաւալները շատ աւելի փոքր են, քան նախատեսւում էր, թէեւ մարտ ամսին տարեսկզբի համեմատ հաւաքագրումը փոքր ինչ աճել է: Պատասխանելով պատգամաւորների հարցերին, նախարարը նշեց, որ թէեւ կառավարութեանը որոշում կայացրել է բիւջէտային ծախսերի վերաբեշխման եւ կրճատման մասին, սակայն դա չի կարելի բիւջէի սեկվեստր համարել: Պատասխանելով «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Մարտիրոսեանի այն հարցին, թէ ինչու՞ են կառավարութեան անդամները ճգնաժամի պայմաններում շարունակում արտերկիր բիզնեսկարգով երթեւեկել, նախարարը տեղեկացրեց, որ կառավարութիւնն անցել է խիստ խնայողութեան, մասնաւորապէս, գործուղման ծախսերը կիսով չափ կրճատուել են:
  -   Տնտեսութիւն