Բյուջետային ծախսերի կրճատում կա, սակայն սեկվեստր` չկա,-<br /> հավաստիացնում է Հայաստանի ֆինանսների նախարարը<br />


Բյուջետային ծախսերի կրճատում կա, սակայն սեկվեստր` չկա,-
հավաստիացնում է Հայաստանի ֆինանսների նախարարը

  • 08-04-2009 19:32:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2009թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ՀՆԱ-ն կրճատվել է 3,7%-ով: Այս մասին ապրիլի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, դա վատ է, սակայն ԱՊՀ-ի որոշ այլ երկրներում վիճակն ավելի վատ է. օրինակ, Ուկրաինայում ՀՆԱ-ն կրճատվել է 30%-ով, իսկ Ռուսաստանում` 12%-ով: Դա, ըստ Տ.Դավթյանի, վկայում է այն մասին, որ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամը համեմատաբար ավելի քիչ է ազդում: Նախարարը նշեց նաեւ, որ հարկերի հավաքագրման ծավալները շատ ավելի փոքր են, քան նախատեսվում էր, թեեւ մարտ ամսին տարեսկզբի համեմատ հավաքագրումը փոքր ինչ աճել է: Պատասխանելով պատգամավորների հարցերին, նախարարը նշեց, որ թեեւ կառավարությանը որոշում կայացրել է բյուջետային ծախսերի վերաբեշխման եւ կրճատման մասին, սակայն դա չի կարելի բյուջեի սեկվեստր համարել: Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե ինչու՞ են կառավարության անդամները ճգնաժամի պայմաններում շարունակում արտերկիր բիզնեսկարգով երթեւեկել, նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունն անցել է խիստ խնայողության, մասնավորապես, գործուղման ծախսերը կիսով չափ կրճատվել են:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play