Հայաստանի ԱԺ է ներկայացուել երկրում դոլարացման մակարդակի<br /> նուազեցմանը նպաստող օրենսդրական փաթեթի նախագիծ<br />


Հայաստանի ԱԺ է ներկայացուել երկրում դոլարացման մակարդակի
նուազեցմանը նպաստող օրենսդրական փաթեթի նախագիծ

  • 08-04-2009 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողով է ներկայացուել «Վարչական իրաւախախտումների մասին» օրէնսգրքում եւ «Արժոյթային կարգաւորման եւ արժոյթային վերահսկողութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու օրենսդրական փաթեթ, որի ընդունման նպատակն է ՀՀ դրամի պահանջարկի մեծացումը եւ երկրում դոլարացման մակարդակի նուազեցումը: Այս մասին ապրիլի 8-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը: Նրա խօսքերով, դոլարացման բարձր մակարադակը հարուածում է յատկապէս բնակչութեան անապահով խաւերի շահերին, քանի որ արտերկրում արժոյթային շուկաների տատանումներն ազդում են նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի վրայ: Նշուեց, որ, ըստ գործող օրէնսդրութեան, Հայաստանում արգելւում է գործարքների եւ վճարումների, դրանց գնանշումների իրականացումն արտարժոյթով, եւ եթէ նախկինում օրէնքի այդ պահանջն առաջին անգամ խախտողների նկատմամբ կիրառւում էր նուազագոյն աշխատավարձի 100-ապատիկի չափով (100 հազ. դրամ կամ մօտ 270,3 ԱՄՆ դոլար), իսկ երկրորդ անգամ խախտողների նկատմամբ` 200-ապատիկի չափով տուգանք, ապա, ըստ ԱԺ ներկայացուած օրենսդրական փաթեթի, նախատեսւում է կիրառել, համապատասխանաբար, նուազագոյն աշխատավարձի 2000-ապատիկի եւ 4000-ապատիկի չափով տուգանք: Ընդ որում, ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորվող սուբյեկտների նկատմամբ հսկողութիւնն իրականացնելու է ԿԲ-ն, իսկ այլ տնտեսվարողների նկատմամբ` ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէն: Օրէնքի նշուած դրույթը չի տարածուի արտաքին տնտեսական գործունէութեան շրջանակներում կատարւող գործարքների վրայ: Ա.Ջաւադեանի տուեալներով, Հայաստանին հարեւան շատ երկրներում դոլարացման մակարդակը հասել է 90%-ի, Հայաստանի բանկերում աւանդների ընդհանուր ծաւալում արտարժոյթով աւանդների բաժինը, մօտ 73% է. արտարժոյթով ավանդներում եւրոյի, ռուբլու եւ այլ արտարժոյթների բաժինը 5% է: Իսկ 2008թ.-ին դրամով աւանդների բաժինը 65% էր, արտարժոյթով աւանդներինը` 35%: Նման փոփոխութիւնը ՀՀ ԿԲ-ի նախագահը պայմանավորեց 2008թ.-ի դեկտեմբերին, 2009թ.-ի յունուար-փետրուարին արտարժոյթի փոխարժէքի նկատմամբ աւանդատուների մօտ ձեւաւորուած սպասումներով, որոնց ազդեցութեամբ նրանք շտապել են դրամով ավանդերը վերաձեւակերպել դոլարայինի:
  -   Տնտեսութիւն