Հայաստանի ԱԺ է ներկայացվել երկրում դոլարացման մակարդակի<br /> նվազեցմանը նպաստող օրենսդրական փաթեթի նախագիծ<br />


Հայաստանի ԱԺ է ներկայացվել երկրում դոլարացման մակարդակի
նվազեցմանը նպաստող օրենսդրական փաթեթի նախագիծ

  • 08-04-2009 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթ, որի ընդունման նպատակն է ՀՀ դրամի պահանջարկի մեծացումը եւ երկրում դոլարացման մակարդակի նվազեցումը: Այս մասին ապրիլի 8-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքերով, դոլարացման բարձր մակարադակը հարվածում է հատկապես բնակչության անապահով խավերի շահերին, քանի որ արտերկրում արժութային շուկաների տատանումներն ազդում են նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա: Նշվեց, որ, ըստ գործող օրենսդրության, Հայաստանում արգելվում է գործարքների եւ վճարումների, դրանց գնանշումների իրականացումն արտարժույթով, եւ եթե նախկինում օրենքի այդ պահանջն առաջին անգամ խախտողների նկատմամբ կիրառվում էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով (100 հազ. դրամ կամ մոտ 270,3 ԱՄՆ դոլար), իսկ երկրորդ անգամ խախտողների նկատմամբ` 200-ապատիկի չափով տուգանք, ապա, ըստ ԱԺ ներկայացված օրենսդրական փաթեթի, նախատեսվում է կիրառել, համապատասխանաբար, նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի եւ 4000-ապատիկի չափով տուգանք: Ընդ որում, ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորվող սուբյեկտների նկատմամբ հսկողությունն իրականացնելու է ԿԲ-ն, իսկ այլ տնտեսվարողների նկատմամբ` ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն: Օրենքի նշված դրույթը չի տարածվի արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների վրա: Ա.Ջավադյանի տվյալներով, Հայաստանին հարեւան շատ երկրներում դոլարացման մակարդակը հասել է 90%-ի, Հայաստանի բանկերում ավանդների ընդհանուր ծավալում արտարժույթով ավանդների բաժինը, մոտ 73% է. արտարժույթով ավանդներում եվրոյի, ռուբլու եւ այլ արտարժույթների բաժինը 5% է: Իսկ 2008թ.-ին դրամով ավանդների բաժինը 65% էր, արտարժույթով ավանդներինը` 35%: Նման փոփոխությունը ՀՀ ԿԲ-ի նախագահը պայմանավորեց 2008թ.-ի դեկտեմբերին, 2009թ.-ի հունվար-փետրվարին արտարժույթի փոխարժեքի նկատմամբ ավանդատուների մոտ ձեւավորված սպասումներով, որոնց ազդեցությամբ նրանք շտապել են դրամով ավանդերը վերաձեւակերպել դոլարայինի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play